24.11.2024
Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում պետք է նոր սահմանադրություն ընդունվի

Ադրբեջանում պետք է նոր Սահմանադրություն ընդունվի: Այս մասին գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

"Չի կարող նվազագույն չափով խելամիտ և իրավաչափ գնահատվել այն երկրի սահմանադրությունը, որով բացառապես ադրբեջանցիներից բաղկացած առանձին տարածքներում սահմանվել է ձևական ինքնավարություն (օրինակ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետություն)՝ անհասկանալի է, թե ո՞ւմ համար և ո՞ւմ որոշմամբ, մինչդեռ՝ կոպտորեն անտեսվել են ԻՐԱԿԱՆ ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքները, ընդհուպ ազգային ինքնորոշման իրավունքը:

Նշված Սահմանադրության նախաբանում ակնարկ է արվում ի բնե գոյություն չունեցող «բազմադարյա պետականության ավանդույթները» շարունակելու իբր առաքելության և ագրեսիվ նկրտումների մասին և այլն ...",- գրել է նա: