Լենինգրադի պաշարման հիշատակին նվիրված կոթողը անարգած տղամարդը փորձել է փախնել ՀՀ-ից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշտակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 46-ամյա Սամվել Շիրինյանն է, ով փորձում է լքել ՀՀ սահմանը։ Արաբկիրի ոստիկանները ուղևորվում են Տավուշի մարզ և այսօր առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում «Բագրատաշեն» Սահմանային անցակետում հայտնաբերում և ձերբակալում են Ս․ Շիրինյանին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմակերպվում և փաստաթղթերն ու նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ նա ձերբակալվում է։