Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը ղեկավարում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ շփումների պատասխանատու։ ԼՂ-ի ներկայացուցիչները Եվլախ են հասել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ: