ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Սիրելի քաղաքացիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ վերահաշվարկի դիմում չի ներկայացրել։ Մամուլում առկա տեղեկատվությունը և, բնականաբար, դրա հիման վրա կատարվող «վերլուծությունները» ՍԽԱԼ են»։ Հիշեցնենք, նախօրեին "Մայր Հայաստան" դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն էր հայտնել, թե ՔՊ-ն պատրաստվում է վերահաշվարկի: