VERELQ-ի աղբյուրները հայտնում են, որ այս պահին լարված իրավիճակ է Սյունիքի Տեղ գյուղում: Ադրբեջանը դիմել է սադրանքների, արդյունքում փոխհրաձգություն է երկու կողմերի միջև: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական կողմն ունի առնվազն մեկ զոհ և երեք վիրավոր: Այս պահին էլ իրավիճակը լարված է, ՊՆ-ից տեղեկատվություն ստանալ չի հաջողվում՝ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա: Ադրբեջանական տելեգրամյան ալիքների համաձայն՝ Ադրբեջանը ևս զոհ ունի. խոսքը փոխգնդապետի մասին է: VERELQ-ը հաջորդիվ կներկայացնի դեպքի մանրամասները: