Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ և այլն: Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է: Մասնավորապես՝ մինչև 2024 թվականը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, նախատեսվում է անցկացնել մեծ համերգային ծրագիր, կազմակերպել Ազնավուրի գործունեությանը նվիրված ցուցահանդես: