Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Վրաստանը, որպես երկու երկրների անաչառ, չեզոք, օբյեկտիվ բարեկամ (Հայաստանի և Ադրբեջանի) շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն»,- ասել է Ղարիբաշվիլին՝ Ադրբեջանի վարչապետ Ասադովի հետ հանդիպմանը։ Ավելի վաղ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, երեկ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը, որին Ղարիբաշվիլին հանդես է եկել որպես միջնորդ։