Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: "Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները կլինեն շարունակական",-ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ մինչ ՊՆ-ն չի հրապարակում հայկական կողմի զոհերի հստակ թիվը, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի: