14.02.2026
Արցախի ժողովուրդը իր որոշումը չի փոխել. Մետաքսե Հակոբյան
18.09.2023
Արցախի ժողովուրդը իր որոշումը չի փոխել. Մետաքսե Հակոբյան

Արցախ-Հայաստան և հակառակը ցամաքային անխափան կապը, որը Կարմիր գիծ է (էր), սկսեց հատվել դեռևս 2021 թ.-ի օգոստոսին, երբ հանձնվեցին Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը, և առանց եռակողմ փաստաթղթի տեղափոխվեց Քաշաթաղի(Լաչին) միջանցքը, փոխվեց միջանցքի գաղափարը: Այս մասին գրում է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: "Երբ քպ-ականներն ու նրանց արցախյան արբանյակները որևէ ծուղակ «չէին տեսնում», մենք անդադար մատնանշում էինք բոլոր այն հետևանքները, որոնք հերթով ունեցանք և դեռ շարունակում ենք ունենալ: Մի կողմից՝ սովն ու անվտանգային լուրջ խնդիրները, պիտի իշխանություններին պարտադրեն արագ և հաշվարկված միջանկյալ որոշումներ կայացնել, մյուս կողմից քաղաքական լուծում պետք է տալ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել իրավիճակի հանգուցալուծմանը: Իսկ Նիկոլի նարատիվներն Արցախում առաջ տանող քաղաքական խմբակները ադրբեջանական շահը սպասարկող մեկնաբանություններով փորձում են կոտրել ժողովրդին և համոզել, որ դիմանալ ու դիմակայել հնարավոր չէ: Հ.Գ. սոցիալական հարթակներում տպավորություն են ստեղծում, որ իրենք հաջողել են, իրականության մեջ ժողովորդը նիկոլներց խորշում է... Հ.Հ.Գ. իսկ իրականում Արցախի ժողովուրդը իր որոշումը չի փոխել. չի դիմանում, քանզի դիմանալ նշանակում է հարմարվել, բայց համառորեն դիմակայում է և չի պատրաստվում հրաժարվել Արցախից: Արցախի ժողովուրդը յուրահատուկ է, չափազանց համառ ու արժանապատիվ, իմաստուն և չկա որևէ ուժ կամ անհատ, որ կկարողանա նրա կամքին հակառակ որոշում ընդունել... ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈւՆ ԱՐՑԱԽԻ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ Ու ԿԵՍ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԱՌԱՋ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՎ ԱՅՆ ՓԱԿԵԼ ԻՐԱՎԱՍՈւ ՉԷ ՈՉ-ՈՔ: ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓԱՌԱՎՈՐ ՏԵՐԵՐԸ ԵՐԿՆՔՈւՄ ԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՄԵԿ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆՔ՝ ՇԱՐՈւՆԱԿԵԼ...", - գրել է Հակոբյանը։