14.02.2026
Երևանը քաղաքապետ է ընտրում
17.09.2023
Երևանը քաղաքապետ է ընտրում

Երևանը քաղաքապետ է ընտրում: Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններն են: Առավոտյան ժամը 08:00-ին բացվել են բոլոր 475  ընտրատեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք: Այդ ուժերն են՝ «Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան), «Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նորայր Նորիկյան), «Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Վիկտոր Մնացականյան), «Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նելլի Հարությունյան), Հայաստանի Եվրոպական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Հայկ Մարության), «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան), «Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Զեյնալյան), «Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Երվանդ Թարվերդյան), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Դավիթ Խաժակյան), «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն Պետրոսյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք / «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ/ (քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան): Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական՝ երեք կազմակերպություն: