Ալեն Սիմոնյանը խոստանում է՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արտահերթ ընտրությունների անցկացումը համարում է անընդունելի քայլ և պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդեն կատարել են իրենց ընտրությունը. արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում և չի քննարկվել»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ինքն արտահայտում է «քաղաքական թիմի պատասխանատու դիրքորոշումն ու որոշումը»։
«Կրկնում եմ՝ այդ հարցը չի քննարկվում։ Մենք պատասխանատվություն ենք ստանձնել և կրելու ենք մինչև վերջ։ Մենք ունենք առաքելություն՝ ապահովել խաղաղություն մեր երկրի և տարածաշրջանի համար»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ երբ պաշտոնավարման ժամկետը լրանա, ՔՊ-ն կմասնակցի հաջորդ ընտրություններին և կներկայացնի ապագա պետության հայեցակարգը։