25.11.2024
ՀՀ ու Իրաքի նախագահները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարներ
prev Նախորդ նորություն

Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, թե ճիշտ է համարում, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից:  


«Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան», – ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա: ժամանակ հայտարարեց նա։


Սիմոնյանը հայտարարել է, որ վստահ չէ, որ ռուս սահմանապահները մեր երկրի սահմանները կպաշտպանեն.


"Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Համոզված եմ, որ ՀՀ-ն կարող է պաշտպանել իր սահմանները",- վստահություն է հայտնել ԱԺ նախագահը։


Ավելի վաղ նա հայտարարել էր, թե իրեն համարելը ռուսական պրոյեկտ մեղք է, հատկապես հաշվի առնելով իր վերջին հայտարարությունները: