Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է նա։ Գալուզինը հավելել է, որ լրագրողներին կտեղեկացնեն, երբ կողմերը որոշեն հաջորդ միջոցառումները։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արևմտյան երկրները ՀՀ-ին անբավարար աջակցություն են ցուցաբերում։ Բացի այդ, նա Ռուսաստանին անկարող է անվանել տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դերը կատարելու՝ չնայած Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ բաց հակամարտության վերսկսման ռիսկին։