5.05.2025
ԿԳՄՍ նախարարության դեմ հայց է ներկայացվել
prev Նախորդ նորություն

Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։


Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:


ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։


 

 Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով