6.09.2025
Անահիտ Սահակյան՝ Գյումրվա սոխակը 35 տարի բեմում
prev Նախորդ նորություն

Հունաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը մարտի 4-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։


Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանության՝ սա կարճ ժամանակահատվածում արդեն երկրորդ հանդիպումն է՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում կայացած հանդիպումից հետո։


Այցի ընթացքում կքննարկվեն Հունաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության զարգացումը։ Երևան կատարած այցի շրջանակներում հույն նախարարին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


Նախարար Դենդիասը կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։


 

Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Արցախի ԱԺ շենքը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը