13.12.2024
Բեռլինում Միրզոյանն ու Բայրամովը շարունակում են քննարկումները
prev Նախորդ նորություն

«Գրքի տոնը»՝ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Այս տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին:



«Գիրք նվիրելու» գեղեցիկ տոնի կապակցությամբ Արենի համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում հյուրընկալվեց գրքերի հեղինակ Աշոտ Սիմոնյանը։ Նա կենտրոնի սաներին ներկայացրեց իր հեղինակած գրքերը, ապա համագյուղացիների ստեղծագործությունները։ Աշոտ Սիմոնյանը սաների հետ կիսվեց նաև իրենց համայնքի մասին գրված գրքերով ու նյութերով, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին երեխաների մոտ։ Հանդիպման և հետաքրքիր զրույցի եզրափակիչ հատվածում «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները հեղինակին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով արժեքավոր պատասխաններ։



Գանձակ համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներին էլ այցելեց հեղինակ Արտուշ Բոշյանը, ով պատանիներին ու երիտասարդներին ներկայացրեց իր երկու գրքերը, ինչպես նաև իր անցած ճանապարհը։



Ստեղծագործելով 5 տարեկանից Արտուշ Բոշյանը սկզբում գրել է մայրիկի, ապա հայրենիքի հանդեպ սիրո մասին։ Նա նաև պատանիների հետ կիսվեց գիրք նվիրելու խորհրդով, գիրք կարդալու, ինքնակրթվելու, զարգանալու կարևորության մասին։ Հաճելի հանդիպումն ամփոփվեց հեղինակի ու երեխաների միջև հարց ու պատասխանով։


Նվիրեք գրքեր, արթուն պահեք ձեր մեջ ապրող ընթերցողին: