23.11.2024
ԵՄ տրամադրած 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է
prev Նախորդ նորություն

Նիկոլայ Ռիժկովի հուղարկավորությանը կմասնակցի ՀՀ կառավարության պատվիրակությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ կառավարության պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մանսակցելու Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին:


Մասնավորապես, փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի  պատվիրակություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու և Շիրակի մարզպետները, ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը, Դավիթ Առուշանյանը, Շիրակ Թորոսյանը և Միքայել Թումասյանը:


Հիշեցնենք, Նիկոլայ Ռիժկովը մահացել է նախօրեին՝ 94 տարեկան հասակում: