ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Իսլանդիայում և Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի հրամանագրից: