25.11.2024
Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում
prev Նախորդ նորություն

Ռուս սահմանապահները կհեռանան միայն «Զվարթնոց» օդանավակայանի՞ց

Միայն «Զվարթնոց» օդանավակայանի՞ց կհեռանան ռուս սահմանապահները: Այս  հարցը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ուղղեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ  Միրզոյանին:


"Այո՛, ռուսական կողմը տեղեկացվել է այս նախաձեռնության մասին։ Ռուս սահմանապահների ներկայությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոցում» ընկալվել է որպես ռուսական կողմից աջակցություն նորանկախ Հայաստանին։ Այս գործառույթը նախատեսված էր իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Ահա հիմա կարծում ենք, որ ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ առաքելությունը»,- ասաց նա։


Նախարարի խոսքով,  խոսքն ամբողջ փաթեթի մասին է, լիազորությունների ամբողջական կատարման մասին. «Այսինքն՝ օդանավակայանի սահմանապահ ծառայության մեջ բացարձակ չկա որևէ աջակցության կարիք»,- ասաց Միրզոյանը, ապա հավելեց, որ հայտարարությունը միայն «Զվարթնոց» օդանավակայանին է վերաբերում։