5.04.2026
Ռուս սահմանապահները կհեռանան միայն «Զվարթնոց» օդանավակայանի՞ց
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Դանիայի խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը ողջունել է Դանիայի խորհդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այդքան էլ ակտիվ բնույթ չի կրում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումն ու սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակների շրջանակում:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել, այդ թվում՝ Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության և մեր հասարակության համար ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումն ունի ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը կրելու են հետևողական բնույթ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները:


Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:


 


 


 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար