25.11.2024
Կիպրոսի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։ Այս մասին Երևանում ընթացող համատեղ  ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


Նրա խոսքով, որոշումն արդեն կա. «Ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի»,- ասաց ԱԳ նախարարը։


Իր հերթին Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը հայտարարեց, որ 2024-ին Կիպրոսը ևս դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։


Միրզոյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիավանագիտական ներկայությունը կնպաստի հայ-կիպրական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։