4.09.2026
Քննարկվել է Հայաստանի և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության հուշագիր կնքելու հարցը
11.03.2024
Քննարկվել է Հայաստանի և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության հուշագիր կնքելու հարցը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր՝ մարտի 11-ին, հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: «Հանդիպմանը մասնակցում էին նաև ակադեմիայի անդամներ, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխայիլ Ստաթոպուլոսը, ինչպես նաև Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիական ոլորտում փոխգործակցության ծրագրերը, գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայ գիտնականների հետ համատեղ համաժողովների և դասախոսությունների կազմակերպման հնարավորությունները։ Մտքեր փոխանակվեցին ազգագրության, հնագիտության, փիլիսոփայության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Գիտությունների ազգային և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության նոր հուշագիր կնքելու հարցին»,- ասված է հաղորդագրության մեջ: