5.04.2026
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Քննարկվել է Հայաստանի և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության հուշագիր կնքելու հարցը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր՝ մարտի 11-ին, հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Հանդիպմանը մասնակցում էին նաև ակադեմիայի անդամներ, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխայիլ Ստաթոպուլոսը, ինչպես նաև Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիական ոլորտում փոխգործակցության ծրագրերը, գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայ գիտնականների հետ համատեղ համաժողովների և դասախոսությունների կազմակերպման հնարավորությունները։

Մտքեր փոխանակվեցին ազգագրության, հնագիտության, փիլիսոփայության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Գիտությունների ազգային և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության նոր հուշագիր կնքելու հարցին»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

Սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար