Իվանյանում ընթանում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են նաև ռուս խաղաղապահների ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, պատվիրակության առաջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 21-ին Եվլախում, այնուհետեւ կողմերը պայմանավորվել են նոր խորհրդակցությունների շուրջ։