22.11.2024
Արմեն Գրիգորյանի պատասխանները զարմացրել են ՔՊ-ականներին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բացի Բաքվում գտնվող գերիներից

Մոտ վեց ամիս է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Եվ այս վեց ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ անգամ չի խոսել այս մասին՝ ո՛չ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ, ո՛չ միջազգային այլ հանդիպումների ընթացքում, ոչ էլ Հայաստանում։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:


«Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բառացիորեն ամեն-ամեն ինչից, բացի Բաքվում գտնվող գերիներից։ 


Այս մարդկանց նկատմամբ կարելի է և պետք է ունենալ տարբեր կարծիքներ, տալ տարբեր գնահատականներ, այդ թվում իրավական, իրենց քաղաքական և աշխատանքային գործունեության համար, սակայն մի բան աներկբա է՝ այս մարդկանց տեղը Հայաստանի Հանրապետությունում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- գրել է Թանդիլյանը։