Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Երևանում նրան սպառնում են ձերբակալությամբ՝ տարօրինակ պատրվակներով: Մենք կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի նրա բոլոր օրինական իրավունքները հարգվեն», -ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: