ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց, հայտնել է նրա փաստաբանը: Հարությունյանը ձերբակալվել է երեկ երեկոյան: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: