1.07.2026
Դեսպան Բաղդասարյանն ու Լիբանանի ԱՍՀ նախարարը քննարկել են հումանիտար ճգնաժամը
prev Նախորդ նորություն

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Կարգավորումը միտված է՝


նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,


ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,


պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,


ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։


«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։

Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։

Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»,- ասվում է հաղորդագրությունում։


 



 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Հաջորդ նորություն next