1.07.2026
ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է. ԱԳ փոխնախարար
prev Նախորդ նորություն

Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը եւ այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը:


Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու հետագա աշխատանքներին, ծրագրերին:


 


 

Պատասխանատվություն՝ բուժզննությունից հրաժարվելու համար
Հաջորդ նորություն next