17.09.2025
Լուսանկարը` Վաղարշապատի համայնքապետարան
20.06.2025
Վաղարշապատն ու Խոյը միավորվում են մեկ համայնքի մեջ

Հայաստանի կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման քաղաքականությունը։ Հունիսի 20-ին հաստատվեց Արմավիրի մարզում նոր համայնքային միավորման նախագիծը, որի շրջանակում Վաղարշապատն ու Խոյը կդառնան մեկ միասնական համայնք՝ 19 բնակավայրով։ Կառավարության ընդունած որոշմամբ՝ Արմավիրի մարզում ձևավորվում է նոր համայնքային փունջ՝ Վաղարշապատ և Խոյ համայնքների հիման վրա։ Միավորման արդյունքում մեկ վարչական միավորի կարգավիճակ կստանան այս երկու համայնքներն ու դրանց ենթակա 19 բնակավայրերը։ Կառավարությունը նշում է, որ այս փոփոխությունը միտված է ուժեղացնել տեղական ինքնակառավարման մարմինները, արդյունավետորեն տնօրինել ռեսուրսներն ու բարելավել համայնքային ծառայությունների որակը։ Նմանատիպ միավորումների գործընթացը մեկնարկել է 2016 թվականի փետրվարի 14-ից։ Այդ ընթացքում արդեն իրականացվել է 77 ծրագիր, որի արդյունքում նախկինում գործող 908 համայնքների փոխարեն այժմ գործում է 64 խոշորացված համայնք։ Սա համարվում է վարչատարածքային բարեփոխումների առանցքային բաղադրիչներից մեկը՝ նպատակ ունենալով ամրապնդել դեկտենտրալիզացիան և զարգացնել մարզերը։