ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորներ կմեկնեն Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար: Ըստ այդմ, 2024 թվականի հոկտեմբերի 25-28-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Դավիթ Կարապետյանը, Արծվիկ Մինասյանն ու Տիգրան Աբրահամյանը: