Բաքվի դատարանը որոշել է երկարաձգել Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Վարդանյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է շինծու՝ «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։