Վրաստանի վարչապետը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Թուրքմենբաշիում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը և երկկողմ համագործակցության հեռանկարները։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Թբիլիսիի պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը։ Նշենք, որ հայկական կողմը դեռևս չի հաղորդել հանդիպման մասին։