Ի՞նչ պետք է հասկանալ Ալիևի այն հայտարարությունից, երբ նա հրապարակայնորեն նշում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա իրենց և իրենց քաղաքների նկատմամբ Հայաստանի օկուպացիոն ուժերի իրականացրած գործողությունները»։ Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է։ Այսինքն՝ ՀՀ իշխանությանը ստիպելով և «կուտ տալով»՝ հետ են կանգնեցրել բոլոր պահանջներից ու ակնկալիքներից, իսկ իրենք արհեստականորեն ստեղծված միֆերը փորձում են ձևակերպել որպես օրակարգ։ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան