Հայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 858-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 2546 թեստավորում, մինչև այսօր կատարված թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 3 045 254: Փաստացի այս պահին բուժում է ստանում 1739 քաղաքացի, նրանց թիվը նվազել է 213-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410 814 անձ, վերջին մեկ օրում՝ 216-ը: Անցած մեկ օրում բարեբախտաբար կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների ընդհանուր թիվը 8622 է: