25.11.2024
Հայաստանը 30 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի հատված. կառավարության որոշում
prev Նախորդ նորություն

Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդի անվտանգության հաշվին. Թաթոյան

ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


"Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին:


Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:


Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով եմ ցույց տալիս այն, ինչ սպասվում է Տավուշում:
Տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ":