4.07.2025
Չեխիան մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով. վարչապետ
04.05.2023
Չեխիան մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով. վարչապետ

Չեխիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Մենք անուշադրության չենք մատնում բոլոր այն խնդիրները և մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են։ Մենք տեղյակ են բարդ իրավիճակի մասին՝ քաղաքական անվտանգության և աշխարհագրական։ Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է և մենք համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ այդ հարցում։ Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասաց Պետր Ֆիալան։ Ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականությանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Չեխիայի վարչապետը կարևորեց այն, որ կնքվի այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով։ Հայաստանը շատ է հետաքրքրված, որպեսզի տևական լուծումներ լինեն»,- եզրափակեց Չեխիայի վարչապետը։