25.11.2024
Կառավարությունը 92,3 եվրո նոր վարկ է վերցնում և 16 մլն դոլար դրամաշնորհ
prev Նախորդ նորություն

Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին

ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միացյալ հանձնաժողովների նիստերին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:


Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են մարտի 22-ին ՌԴ Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակը:


Նիստերի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են անվտանգության խնդիրներին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր:


Մասնակից երկրների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:


Նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձեւաչափով՝ մարտի 28-ին: