ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիրանուշ Դվոյանին նշանակել լեզվի կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։