24.11.2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն
prev Նախորդ նորություն

Այսօրվա Արևմուտքում նույնքան գործածելի է наш сукин сын արտահայտությունը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


"Երբ Փաշինյանը երեկ Կոպենհագենում լուրջ տոնով խոսում էր Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների մասին ու նրան նույնքան լուրջ լսում էին արևմտյան լսարանում, մտածեցի, որ այսօրվա Արևմուտքում նույնքան գործածելի է наш сукин сын արտահայտությունը:


Հակառակ պարագայում, անհասկանալի է՝ ինչո՞ւ են Արևմուտքից թիրախավորում Վրաստանի «հակադեմոկրատական» կառավարությանը ու գուրգուրում «բերետների» շվաքում ծվարած Փաշինյանին":


Հիշեցնենք, Երևանու արդեն մեկ շաբաթից ավելի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով: Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: