7.04.2025
Երևանի կենտրոնում ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացված
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։
 
Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հարստացնել երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»։

Մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը