7.04.2025
Քննարկվել են ՀՀ-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում

Առաջիկայում կավարտվի Արցախից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։


«Մեր երկրի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցառում է անցկացվում՝ կապված ռուս խաղաղապահների գործունեության դադարեցման հետ։ Այսօր միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան սպաներ Ադրբեջանից և Ռուսաստանից։ Խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է և կավարտվի մոտ ապագայում։ Հիմա խաղաղապահների բազայում ենք։ Նշեմ, որ խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է պլանի համաձայն»,- ասել է Էյվազովը

Երևանի կենտրոնում ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացված
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը