26.11.2024
Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար. ընդդիմադիր պատգամավորը՝  Դանիելյանի ազատման մասին
prev Նախորդ նորություն

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումներ՝ ՊՆ-ում

Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով:


Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ։


Մհեր Շահինյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ։


Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ։


Արամ Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետ։


Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ։


Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար: