26.11.2024
Սամվել Դանիելյանն ազատվել է «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար. ընդդիմադիր պատգամավորը՝ Դանիելյանի ազատման մասին

Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բժիշկ Դանիելյանին: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

"Անում են սա, որովհետև թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքերի ու առողջության վրա, կարևորը պահեն իրենց աթոռը, իրենց համար մարդկային կյանքերից ու ամեն ինչից թանկ աթոռը",- գրել է պատգամավորը:


VERELQ-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Սամվել Դանիելյանը ազատվել է «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։