8.06.2025
Իշխանության վախերը. կենտրոնը փակ է լինելու
prev Նախորդ նորություն

Սամվել Դանիելյանն ազատվել է «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից

Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության եւ մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի ընտրված նախագահ, Մանկական ուռուցքաբանության արևելյան եւ միջերկրածովյան խմբի ընտրված նախագահ Գևորգ Թամամյանը:


"Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։


Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։


Քիչ մնաց, պինդ կացեք",- գրել է նա:



 

Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար. ընդդիմադիր պատգամավորը՝  Դանիելյանի ազատման մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին