ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնությունից որևէ գրություն չի ստացել դեսպանին փոխելու կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: Նա նշել է, որ նման տեղեկություններ չունի: «Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել», - ասել է Վահան Կոստանյանը։ Իսկ ահա Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության մասին հարցին անդրադառնալով, Կոստանյանն ասել է՝ եթե նորություն լինի, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ-ն առաջարկել է ՌԴ-ում դեսպան նշանակել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: