Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի Խաղաղության միջնորդության տնօրեն Վիլ Բրումերի հետ: Հայտնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասնեյակից: Զրուցակիցներն անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները: