24.11.2024
Սեղանին դրել ենք մի բանաձև, որը պետք է երաշխավորի Հայաստանի լեգիտիմ տարածքը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Անահիտ Մանասյանը Ներքին Հանդ այցի ընթացքում լսել է քաղաքացիների մտահոգությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։


Քննարկվել են մարդկանց իրավունքներին վերաբերելի և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:
Մասնավորապես, անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը, նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաև գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու հետ կապված և մի շարք այլ հարցերին:


Քաղաքացիները Պաշտպանին մտահոգություններ են հայտնել, որ ադրբեջանական զինվորականների ներկայության հետևանքով շարունակում են խախտվել նրանց` անվտանգ պայմաներում ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող` անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները։


Անահիտ Մանասյանը վստահեցրել է բնակիչներին, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնային ուղղություններից է: Իր մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում տալու նպատակով:
Պաշտպանի և աշխատակազմի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող փաատահավաք աշխատանքները կրում են շարունակական բնույթ: