24.11.2024
Ինտենսիվ անձրևներ, ամպրոպ ու կարկուտ. եղանակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ՀԱՊԿ-ի անդամ ո՞ր 2 երկրներին է նկատի ունեցել. խոսնակը հրաժարվում է մեկնաբանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն հրաժարվում է մեկնականություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի անդամ որ 2 երկրներին է նկատի ունեցել՝ հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «իմիտացիա են արել, թե աջակցում են հայկական կողմին, մինչդեռ իրականում աջակցել են Ադրբեջանին՝ նախապատրաստելու պատերազմ»։


Սկանդալային այս հայտարարությունը վարչապետը հնչեցրել է խորհրդարանի ամբիոնից՝ մայիսի 22-ին։


«Փաստինֆոյի» հարցին, թե որ երկրները նկատի ուներ վարչապետը՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ վարչապետի խոսքին ավելացնելու ոչինչ չունեն։


Մենք նաև խնդրել էինք անդրադառնալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որով նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել նշել այն երկրները, որպեսզի իրենք գուշակությամբ չզբաղվեն։ Բաղդասարյանը սկայն նշեց, որ տիկին Զախարովային ինքը չի մեկնաբանում. «Տիկին Զախարովայի vis- a-vis-ն ԱԳՆ-ի իմ գործընկերն է։ Նկատի ունեմ՝ մեկնաբանության համար դիմեք ԱԳՆ խոսնակին։


Դիտարկմանը, թե հայտարարությունը ԱԳ նախարարը չի արել, այլ վարչապետը՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Մարիա Զախարովարին ես չեմ մեկնաբանում՝ ԱԳՆ։ Վարչապետի խոսքին էլ ավելացնելու բան չունենք»։