9.04.2025
Ադրբեջանում ևս խիստ անհանգստացած են Հայաստանում սկսված Սրբազան շարժմամբ
prev Նախորդ նորություն

Մեր ողբերգության պատճառը Փաշինյանի արկածախնդրությունն ու արևմտյան շահախմբերի շանտաժն է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։ Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու շարունակում.


"Եթե այս հայտարարությունը փաստական հենք ունի, ապա միանգամայն ամբողջական է դարձնում արևմտյան այսօրվա նեոլիբերալ շահախմբերի բնութագիրը:

Ֆիցոն ԵՄ-ում «դիսիդենտի» կարգավիճակ ունի, այլ խոսքով՝ եվրոսկեպտիկ է ու եթե հավատանք Վրաստանի վարչապետին, թիրախավորել է հենց այդ պատճառով: Այս լուրն, անշուշտ, փոխլրացրեք Միջազգային քրեական դատարանի դատախազի սկանդալային բացահայտմամբ, թե ԱՄՆ իշխանության շրջանակներից իրեն սպառնացել են՝ Նեթանյահուի ձերբակալության օրդերին հասնելու մտադրության համար:

Հիշենք նաև, որ Փաշինյանը նախօրեին Եկեղեցուն պատերազմ հայտարարեց ու սեփական «տեսիlքում» իրեն Պապ թագավոր երևակայեց՝ Երևանում ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի տեղակալին հանդիպելուց հետո:

Միանգամայն լեգիտիմ կասկած կարող է առաջանալ, որ մեր այսօրվա ողբերգության պատճառը Փաշինյանի արկածախնդրության և արևմտյան շահախմբերի շանտաժի համադրությունն է:


 


 


 

29.743 քառակուսի կիլոմետր VS ...
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս